Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իշխանական վախերի ցուցադրման հերթական շոուն է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունն ունի աննկարագրելի և անբնական վախ Սամվել Կարապետյանից։
«Գյուղում ծնված և գյուղում մեծացած հայ տղամարդու կերպար է, իմիջիայլոց, որի կարիքը շատ ունենք։ Հաջորդը՝ որքանով ես եմ տեղյակ, հերթական շինծու, ոչ իր հետ կապ ունեցող գործ է, այսինքն՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ կապով գտել են իրենց կարծիքով ինչ-որ բան, որը կարող են կպնել Սամվել Կարապետյանին»,- ասաց Ղազինյանը։
Նա ուշադրություն հրավիրեց մի հանգամանքին՝ Սամվել Կարապետյանը, երևի թե այդպիսի հաշվարկ գոյություն չունի,թե որքան բարեգործություն է արել։
«Ստացվում է՝ իրենց կարճ խելքով, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է շատ մեծ բարեգործությունների, բայց ինչ-որ փողերի լվացումամբ զբաղվի։ Մի քիչ ծիծաղելի է, չի՛ կարելի, այսինքն՝ կան բաներ, որոնք լսելն անգամ զզվելի է»:
Նրա խոսքով՝ առաջին հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալման կոչը, միջին հանրության արարք է, որի դեպքում նորմալ դատարանի պարագայում կալանք կարելի է տալ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։