Իշխանությունն ամեն ինչ անում է՝ սահմանափակելու Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:31 14/10/2025
Հայաստան

Իշխանությունն ամեն ինչ անում է՝ սահմանափակելու Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ Կարապետյան

 «Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի  սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է ՔԿ միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝  ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ 

«Նրանք հայտարարում, են, թե ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից և Սամվել Կարապետյանի սկսած շարժումից։ Եթե ոչ մի մտահոգություն չունեն, ինչո՞ւ են այսպես ակտիվ ուզում երկարացնել նրա կալանքը, ինչո՞ւ են բռնել»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նկատեց, որ մեկ  օրվա ընթացքում են նշանակել դատի օրը , որպեսզի տեղի չունենան հասարակության կողմից ակցիաներ, քանի որ հասարակության մեջ կա բողոք։

«Այս ամբողջ փողոցը, դատարանի մյուս մասն էլ, դատարանի դիմացն էլ մարդկանցով լի է։ Դա ցույց է տալիս, որ ինչ էլ ցանկանան անել,  մարդիկ, նպատակաուղղված, գալու են»,- նշեց Կարապետյանը։

Արձագանքելով իշխանության այն հայտարարություններին, թե հանրահավաքով իրենց պետք չէ սպառնալ, Կարապետյանն ասաց ․ «Իրենք, երբ հանրահավաք էին անում,  սպառնացե՞լ են»։

Կարապետյանը նաև արձագանքեց այն հայտարարությանը, թե մարդիկ իրենց կողքին են՝ փողի համար։ «Այստեղ գտնվող հազարավոր մարդկանցից ես ճանաչում եմ, երևի 10 %-ին, 15 %-ին։Այսինքն՝ ոչ գաղափարական, ինձ թվում է, վերջին ժամանակներ մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից ։ Նրանք միայն ինչ-որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որը կապված կլինի երկրի հետ , չենք լսել»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունն ամեն ինչ անում է՝ սահմանափակելու Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ Կարապետյան