Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահին Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Ազգային ճակատի հաղորդմամբ, այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Արագածոտնի թեմի բարձրաստիճան հոգևորականներ են տարվել Քննչական կոմիտե։ Panorama.am-ի տեղեկություններով, խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Բացի այդ, ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Panorama.am-ի հարցերին ՔԿ-ից խոստացան պատասխանել ավելի ուշ։