Դրանով թքել են իրենց մկրտության վրա, թքել են իրենց այն մյուռոնի վրա, որով մկրտվել են․ Մելիքյան
Իրավունք
20:10 15/10/2025
Հայաստան

Դրանով թքել են իրենց մկրտության վրա, թքել են իրենց այն մյուռոնի վրա, որով մկրտվել են․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Արագածոտնի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորելու իշխանության ցանկությանն ու հայտարարել, որ նրանք կատարում են Փաշազադեի հրահանգը։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ռեպրեսիվ գործողության հերթական ալիքի մասին եմ ուզում խոսել։ Սկսած մայիս, հունիս ամիսներից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հարձակում է տեղի ունենում,  ամենօրյա ռեժիմով, հիմնականում՝ քարոզչական, բայց  այսօր  ակտիվ ռեպրեսիվ փուլ է տեղի ունենում։ Առավոտյան բոլորս անհանգստացանք այն լուրից, որ Արագածոտնի թեմի առաջնորդը, գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և մի քանի քահանաներ փաստացի ձերբակալված են»,- ասաց Մելիքյանը։

 Նա նշեց, որ սովորաբար ազատությունից զրկված մարդն ունի նվազագույն իրավունքներ, որոնք պահպանվում են։

«Օրինակ՝  իր ընտրությամբ անմիջապես իր հարազատներից որևէ մեկին զանգ կատարելու իրավունքը, իր փաստաբանի հետ կապվելու և նրան հրավիրելու իրավունքը, որի հակադիր պարտականությունը շատ հստակ է՝ եթե փաստաբանը գալիս, ներկայանում է, հատկապես զանգից հետո, կամ որևէ փաստաթղթով,ապա  դու պարտավոր ես անմիջապես թողնես, որպեսզի նա մտնի իրավաբանական օգնություն  ցուցաբերելու։ Այս երկու՝ փաստաբանի և տեղեկացնելու  ֆունդամենտալ իրավունքները Ժամեր խայտառակ ձևով խախտվել են»,- ասաց Մելիքյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ կան իրավական միջոցներ ՝ պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար, որ իրենց թույլ են տվել մեր Մայր եկեղեցու հոգևոր սպասավորների նկատմամբ այսպիսի բան անել։

«Դրանով թքել են իրենց մկրտության վրա, թքել են իրենց այն մյուռոնի վրա, որով մկրտվել են։ Այն մարդիկ, որոնք ստորագրել են դրա տակ, իրենց պսակի վրա են թքել։ Նրանք ուղղակի կատարում են Փաշազադեի, ոչ թե Փաշինյանի, այլ Փաշազադեի հրահանգը, որը  երկու օր առաջ հերթական անգամ հարձակվեց Հայ Առաքելական եկեղեցու վրա»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder