Այն իշխանությունը 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի զինվորական համազգեստ ընտրի. Աբրահամյան
Քաղաքական
09:20 15/10/2025
Հայաստան

Այն իշխանությունը 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի զինվորական համազգեստ ընտրի. Աբրահամյան

«44-օրյա պատերազմից անմիջապես հետո իշխանությունն, ի թիվս այլ «փոփոխությունների», հայտարարեց զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին»,- հիշեցնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան ԱԲրահամյանն ու շարունակում, որ պատերազմից 5 տարի է անցել ու ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ մեկնած պաշտպանության նախարարը այնտեղ գործող մասնագիտացված ընկերության հետ համազգեստի թեմայով քննարկումներ է արել: 

«Տեսեք, դեռ չեմ խոսում լուրջ բարդություններ, նրբություններ և մեծ գումարներ պահանջող սպառազինության, գերճշգրիտ միջոցների կամ ծանր ռեֆորմների մասին:

Այն իշխանությունը, որը խաղաղության և բանակի բարեփոխումների վերաբերյալ պարբերաբար «օդ է կրակում», 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի համազգեստ ընտրի:

Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այն իշխանությունը 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի զինվորական համազգեստ ընտրի. Աբրահամյան