Խայտառակություն է, իրավունք չունեն փակել եկեղեցին. Քաղաքացի
Հասարակություն
15:02 15/10/2025
Հայաստան

Խայտառակություն է, իրավունք չունեն փակել եկեղեցին. Քաղաքացի

ԱԱԾ-ն քննչական գործողություններ է անում Արագածոտնի առաջնորդարանում, եկեղեցին փակ է։

«Եկել եմ եկեղեցի մոմ վառեմ, բայց եկեղեցին փակ է։ Հիմա պետք է քարերի վրա դնե՞նք մոմը, վառե՞նք։ Մեր հայ ազգի համար սա արդեն աբսուրդ է, խայտառակություն է»,- լրագրողներին ասաց քաղաքացին, ով չկարողացավ մտնել եկեղեցի։

Նա նշեց, որ իրենք շատ գոհ են իրենց թեմի հոգևորականներից։ 

«Եկեղեցին Աստծո տունն է, իրենք իրավունք չունեն փակել»,- ասաց քաղաքացին։ 

Հիշեցենք, որ այսօր առավոտյան բերան են ենթարկվել Արագածոտնի թեմի քահանաներ, նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ 

ՔԿ-ից Panorama.am-ին ավելի վաղ հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խայտառակություն է, իրավունք չունեն փակել եկեղեցին. Քաղաքացի