Կոնսերվատորիայի ուսանողուհի Թամարա Մաթևոսյանը դարձել է Վիեննայում կայացած «Beethoven» միջազգային մրցույթի մրցանակակիր
Մշակույթ
15:55 16/10/2025
Հայաստան

Կոնսերվատորիայի ուսանողուհի Թամարա Մաթևոսյանը դարձել է Վիեննայում կայացած «Beethoven» միջազգային մրցույթի մրցանակակիր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողություն ամբիոնի դոցենտ Լիլի Մարկոսյանի 2-րդ կուրսի ուսանող Թամարա Մաթևոսյանը դարձել է Վիեննայում կայացած երիտասարդ երաժիշտների «Beethoven» միջազգային մրցույթի «Վոկալ» անվանակարգի երկրորդ մրցանակակիր։

Կոնսերվատորիայից հայտնում են, որ եռափուլ մրցույթի առաջին երկու փուլերը կայացել են Հայաստանում․ կոնցերտմայստեր Մարիաննա Հայրապետյանի նվագակցությամբ երգել է Դեսպինայի արիան Վ. Ա. Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայից, Օսկարի արիան Ջ․ Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայից, Է․ Աբրահամյանի «Ա՜խ, ինչ լավ են սարի վրա» ռոմանսը, Ա․ Բաբաջանյանի «Արիա-վոկալիզը»։

Վիեննայում կայացած 3-րդ փուլում երգել է Ձյունանուշի արիան Ն․ Ռիմսկի-Կորսակովի համանուն օպերայից, իսկ Գալա Համերգին հնչեցրել է Ա․ Հարությունյանի «Երգիր ինձ համար» վոկալ կամերային ստեղծագործությունը, կոնցերտմայստեր Մարգարիտ Սարգսյան։

Թամարա Մաթևոսյանը նախորդ մրցանակները ստացել է Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոնում (3-րդ կարգի մրցանակ), «ՀԲԸՄ»-ը բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթում (1-ին կարգի մրցանակ)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոնսերվատորիայի ուսանողուհի Թամարա Մաթևոսյանը դարձել է Վիեննայում կայացած «Beethoven» միջազգային մրցույթի մրցանակակիր