Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է․ ՔԿ
Իրավունք
20:40 16/10/2025
Հայաստան

Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Վերջինս ձերբակալվել է։

Նշենք, որ այսօր տեղի ունեցած  «18 արդարների» գործով դատական նիստից հետո դիմակավորված անձիք առևանգել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Ինչպես հաղորդեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, դիմակավորված ԱԱԾ-ականները Կոչուբաևին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել են և տարել։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է․ ՔԿ