Համացանցում տարածված հոգևորականների խոսակցության ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա. Դատախազություն
Իրավունք
16:02 17/10/2025
Հայաստան

Համացանցում տարածված հոգևորականների խոսակցության ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա. Դատախազություն

Իշխանական ԶԼՄ-ները տարածում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ 

Ըստ ձայնագրության, Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր  ծառայությունից ազատվելու մասին։

Հիշեցնենք, որ Մայր աթոռը 2023-ի դեկտեմբերի 4-ին հայտնել էր. «Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։ Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համացանցում տարածված հոգևորականների խոսակցության ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա. Դատախազություն