Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համացանցում տարածված հոգևորականների խոսակցության ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա. Դատախազություն
Իշխանական ԶԼՄ-ները տարածում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։
Ըստ ձայնագրության, Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր ծառայությունից ազատվելու մասին։
Հիշեցնենք, որ Մայր աթոռը 2023-ի դեկտեմբերի 4-ին հայտնել էր. «Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։ Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով»։