Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, 2 ամիս ժամկետով կալանավորել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Կոչուբաևը ձերբակալվել էրր նախօրեին։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ «18 արդարների» գործով դատական նիստից հետո դիմակավորված անձիք առևանգել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, դիմակավորված ԱԱԾ-ականները Կոչուբաևին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել են և տարել։