Ո՞ւմ բաժին հասան Վաղարշապատի մեծ վահանակի երկու կողմերը. ԿԸՀ-ում վիճակահանությունների օր է
Քաղաքական
10:41 18/10/2025
Հայաստան

Ո՞ւմ բաժին հասան Վաղարշապատի մեծ վահանակի երկու կողմերը. ԿԸՀ-ում վիճակահանությունների օր է

Վաղարշապատ համայնքում, որտեղ նոյեմբերի 16-ին կայանալու են ավագանու ընտրություններ, ընդամենը մեկ  արտաքին գովազդային վահանակ կա, որը գերազանցում է 5 քմ-ն։

Վահանակի երկու կողմերին  քարոզչական պաստառ փակցնելու համար հանձնաժողով է դիմել ընտրություններին մասնակացելու համար գրանցված 8 քաղաքական ուժերից 7-ը։ «Ժառանգություն» կուսակցությունը նման հայտ չէր ներկաացրել։

ԿԸՀ ընթացող արտահերթ նիստում որոշեցին, որ պետք է ուժերի լիազոր ներկայացուցիրները վիճակահանությամբ որոշեն, թե ում բաժին կհասնեն վահանակի կողմերը։ Արդյունքում վահանակի գովազդի հնարավորություն ու իրավունք ստացան «Հաղթանակ» ու  «Մայր Հայաստան» կուսակցությունները։

Եռօրյա ժամկետում կուսակցությունները պետք է դիմեն ընկերությանը՝ պայմանագիր կնքելու համար։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, եթե պայմանագիր չկնքվի, ապա վահանակը մնալու է թափուր։




 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder