Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։