Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հավատավոր հոտը Քննչական վարչության տղե՞քն էին. Ռուբեն Մելիքյանը՝ Վեհարանի վրա հարձակման մասին
Կաթողիկոսի ու եկեղեցու վրա իշխանությունների հարձակման համատեքսում իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված այն հայտարարությունը, ըստ որի եթե «Կաթողիկոսն ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար»։
«Ի՞նչ եղավ, հավատավոր հոտը, որով պիտի գնայիր, ի՞նչ եղավ։ Կարո՞ղ է հավատավոր հոտ ասվածը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի տղեքն էին, որոնց հեսա ուղարկելու ես Վեհարանն ամոթաբար խուզարկելու ու Վեհափառ Հայրապետին ձերբակելելու»,-ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա կարծիքով, իշխանությունը տեսել է, որ «հավատավոր հոտի» տարբերակը չի գործի, քանի որ եկեղեցին բարձր հեղինակություն ունի, դրա համար որոշել է այս զզվելի ռեպրեսիայի ճանապարհով գնալ, կաթողիկոս ձերբակալել, կաթողիկոս գերեվարել, քննիչներին ծանրագույն մեղքի տակ մտցնել։
«Մի պահ պատկերացրեք, որ եկեղեցի չկա, ի՞նչ է մնում հայությունից։ Մեր ինքնությունն այդտեղ է»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։