Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս. Փաշինյան
«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը։ Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ։ Իսկ մեզ չկրկնելու համար, մենք պետք է կարդանք, սովորենք, սերտենք մեր պատմությունը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը իր սոցիական էջեում հրապարակված տեսանյութում։
Նա հորդորել է ի վերջո խոստովանել, որ մենք շատ խոսում ենք հայոց պատմությունից, բայց շատ չենք կարդում։
«Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայասանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս։ Եվ հետևաբար Իրական Հայաստանի ու Չորրորդ Հանրապետության գաղափարները բխում են հա ժողովրդի պատմությունից, պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,-նշել է նա։