Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջիկա օրերին կարող են իրականացնել Վեհափառի գերեվարման գործողություն. Ռուբեն Մելիքյան
«Օկուպացիան ռեժիմը կարող է առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի իրականացնել Վեհափառի գերեվարման գործողությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա չբացառեց, որ այդ գործողությունը կարող է իրականացնեն հոկտեմբերի 27-ին՝ Վեհափառի գահակալության օրը՝ «հաշվի առնելով, որ ադրբեջանաթուրքական սիմվոլիզմի մշակույթի կրողներ են»։
Հիշեցնենք՝ հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է Ամենայն հայոց կաթողիկոսը գահակալել։
Ռ.Մելիքյանը չբացառեց, որ այս ռեժիմը նաև խուզարկություն կիրականացնի Վեհարանում։ Նա նշեց, որ Վեհարանում խուզարկություն իրականակցնելու համար ծանրակշռագույն պատճառներ են պետք։
Ըստ նրա, Փաշինյանի՝ ժողովրդին հավաքելու ու այդպես Վեհափառին վերահարանից հեռացնելու ծրագիրը, խնդիրների ունի, այդ իսկ պատճառով էլ դիմել են այդ ծայրահեղ քայլին՝ 2023 թվականից իրենց մոտ եղած ձայնագրությունը սլիվ անելուն, դրա հիման վրա Վեհափառ դեմ գործ հարուցելուն. «Այն մարդիկ, ովքեր իրենց թույլ են տալիս նման պնդում անողներին անգրագետ համարել, ուրեմն շատ հաց ու պանի պետք է ուտեն, որ քրեական դատավարության վերաբերյալ որևէ միտք հայտնելու իրավունք վաստակեն»։