Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների, մեր սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ
«Հավատում ենք, որ Աստծո օրհնությամբ կկարողանանք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը»,-Մայր Տաճարիծ հղած իր խոսքում ասաց Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին եկեղեցուն հավատարմության և հոգևորականներին զորակցության համար։
«Հակառակ Իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների, մեր սուրբ եկեղեցին անսասան է»,-ասաց Գարեգին Երկրորդը։
Կաթողիկոսը դիմեց հայ ժողովրդին՝ ասելով. «Մեր կոչն է՝ հավատավոր զավակներիս ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Միասնական ջանքերով պետք է ամրապնդենք մեր ազգային ոգին, հզորացնենք մեր հայրենիքն ու պահենք սուրբ հավատը՝ որպես մեր ժողովրդի գոյության և ապագայի անսասան հենարան»։