Սյունիքի դարպասների՝ «Զանգեր»-ի մոտ մեքենան ընկել է ձորը, կան վիրավորներ
Հասարակություն
13:13 19/10/2025
Հայաստան

Սյունիքի դարպասների՝ «Զանգեր»-ի մոտ մեքենան ընկել է ձորը, կան վիրավորներ

ՆԳՆ Փրկարար Ծառայությունից հայտնում են Սիսիան-Երևան ավտոճանապարհին խոշոր ավտովթարի մասին.

«Հոկտեմբերի 19-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 15 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder