Նեոբոլշևիկների նման ընկել ես եկեղեցու հայրերի հետևից ու գնացել Հռոմի պապի հետ հանդիպման. Շարմազանովը՝ Փաշինյանին
Քաղաքական
11:12 19/10/2025
Հայաստան

Նեոբոլշևիկների նման ընկել ես եկեղեցու հայրերի հետևից ու գնացել Հռոմի պապի հետ հանդիպման. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ շարմազանովը գրում է.

«Նիկոլ, էդ ո՞նց եղավ  կառավարությունը՝ դու ես,

բայց կաթողիկոսը՝ եկեղեցին չէ։

Կաթողիկոսը՝ օծյալ է, անկախ իր անձից։

Գարեգին Բ-ն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն  է։

Դու՝ ո՞վ ես, էլի։

Եթե դու քեզ կառավարության հետ ես նույնացնում,ապա կաթողիկոսը ՝ հայ եկեղեցու օծյալ առաջնորդն է։

Քո իշխանությունը հաստատ Աստծուց չէ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը՝ Աստծուց է։

Նեոբոլշևիկների նման ընկել ես եկեղեցու հայրերի հետևից ու գնացել Հռոմի պապի հետ հանդիպման։

Ի՞նչ ես ասելու, հպարտանալու՞ ես, որ երեք սրբազանների ես կալանավորել։

Ու նա էլ քեզ ընդունելու՞ է, այդքանից հետո…»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder