Պայթյուն, փլուզում Գավառ շենքերից մեկում, կա վիրավոր
Հասարակություն
09:27 19/10/2025
Հայաստան

Պայթյուն, փլուզում Գավառ շենքերից մեկում, կա վիրավոր

Հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։

«Դեպքի վայր են ժամանել Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն-փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները ու վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder