Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների, մեր սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ
Հասարակություն
19:11 19/10/2025
Հայաստան

Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների, մեր սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ

«Հավատում ենք, որ Աստծո օրհնությամբ կկարողանանք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը»,-Մայր Տաճարիծ հղած իր խոսքում ասաց Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը

Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին եկեղեցուն հավատարմության և հոգևորականներին զորակցության համար։

«Հակառակ Իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների,  մեր սուրբ եկեղեցին անսասան է»,-ասաց Գարեգին Երկրորդը։

Կաթողիկոսը դիմեց հայ ժողովրդին՝ ասելով. «Մեր կոչն է՝ հավատավոր զավակներիս ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Միասնական ջանքերով պետք է ամրապնդենք մեր ազգային ոգին, հզորացնենք մեր հայրենիքն ու պահենք սուրբ հավատը՝ որպես մեր ժողովրդի գոյության և ապագայի անսասան հենարան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների, մեր սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ