Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին. Արմեն Աշոտյան
Քաղաքական
13:54 20/10/2025
Հայաստան

Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին. Արմեն Աշոտյան

«Ամեն տարի, հատկապես վերջին տարիներին, ամիսներին և վերջին օրերին քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում մոլեգնում են»,-ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա հայտնեց, թե հայկական ժողովրդավարությունը միֆ է, որը Փաշինյանը վաճառում է Արևմուտքին, իսկ վերջինս այն հաճույքով գնում է և աչք, բերան, ականջ փակում։  

Նա հայտարարեց, որ պայթել է Հայաստանի ժողովրդավարության փուչիկը, և Փաշինյանի ցույց տված սրտիկը վերածվել է ճաղերի

«Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին, Հայաստանը դառնում է տարածաշրջանի ավտորիտար երկրներից մեկը»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանը հիշեցրեց հոգևորականների, գործարար, բարերր Սամվել Կարապետյանի ձերբակալությունները և իրավապահների՝ Գյումրու քաղաքապետի հետևից գնալը։

«Այդ ձերբակալությունները քարը քարի վրա չեն թողնում նիկոլական ժողովրդավարական փուչիկից։ Հայաստանում չկա ժողովրդավարությունը»,- ասաց Աշոտյանը և թվարկեց խոսքի ազատությանը, իշխանության թևերի տարանջատման սկսզբունքի ոտնահարման դեպքերը։

Նա հայտնեց, որ բոլոր ավտորիտար երկրներում էլ իշխանությունները հերքում են քաղբանտարյալների գոյությունը, դրանք փաթեթավորվում են օրենքի տարբեր հոդվածներով։

Հայտարարելով, որ ելքը Փաշինյանին իշխանազրկելն է՝ Աշոտյանը նաև դիմեց Սփյուռքին՝ իրենց բնակության երկրներում Հայաստանում կատարվողի մասին իրազեկելու և Փաշինյանի պատվիրակություններին բողոքի ակցիաներով դիմավորելու հորդորով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder