Գազայում հրադադարը և մարդասիրական օգնությունը կվերսկսվեն. Հայտարարել են Իսրայելից
Քաղաքական
09:33 20/10/2025
Աշխարհ

Գազայում հրադադարը և մարդասիրական օգնությունը կվերսկսվեն. Հայտարարել են Իսրայելից

Գազայում հրադադարը և մարդասիրական օգնությունը կվերսկսվեն։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Իսրայելից։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի թիրախների վրա հարվածների շարքի մեկնարկի մասին՝ ի պատասխան հրադադարի «կոպիտ խախտման»։  Կարճատև հրադադարի խախտման հետևանքով իսրայելական կողմի 2 զինծառայող է զոհվել, Գազայում 26 մարդ է մահացել։ Տեղի բնակիչների և առողջապահական մարմինների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվածների թվում կան առնվազն մեկ կին և մեկ երեխա։ Բնակիչների խոսքով՝ առնվազն մեկ հարված է հասցվել Նուսեյրաթի տարածքում գտնվող նախկին դպրոցին, որտեղ ապաստանել էին տեղահանված անձինք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր միջնորդությամբ կնքված հրադադարը դեռևս ուժի մեջ է։ Նա նշել է, որ «Համաս»-ի ղեկավարությունը հնարավոր է՝  ներգրավված չէ խախտումների մեջ:  Թրամփը նաև հայտարարել է, չգիտի՝ արդյո՞ք Իսրայելի հարվածները արդարացված էին։

«Ես պետք է այդ հարցով նրանց հետ կապվեմ», - ասել է նա։

Գազային օգնությունը նախատեսվում էր վերսկսել երկուշաբթի օրը՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Համասի թիրախներին անկլավում, այդ թվում՝ դաշտային հրամանատարներին, զինված անձանց, թունելին և զենքի պահեստներին, այն բանից հետո, երբ զինյալները հակատանկային հրթիռ են արձակել և կրակ են բացել նրա զորքերի վրա՝ սպանելով զինվորներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder