Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գյումրու համայնքապետարանը հոկտեմբերի 21-ից գործադուլ կանի. փոխքաղաքապետ
Գյումրու համայնքապետարանը վաղվանից գործադուլ կանի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։
Քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում, դրա իրավունքն ունի։ Իր քաղաքապետին, իր լիդերին չգիտեմ ինչու են տանում ձերբակալման, հետո կալանքի։ Չեմ հասկանում՝ էս ինչ է կատարվում»,- ասել է նա
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։