Ողբերգական վթար «Honda» մակնիշի մոտոցիկլով
Հասարակություն
12:23 20/10/2025
Հայաստան

Ողբերգական վթար «Honda» մակնիշի մոտոցիկլով

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 33-ամյա Ալեքսանդր Կ.-ն իր վարած «Honda» մակնիշի մոտոցիկլով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա հայտնվել մայթին՝ բախվելով բազալտե և երկաթե ցանկապատին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է:
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված մոտոցիկլը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder