Ոստիկանները քաքշում, nւժ են կիրառում Գյումրու քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ
Հասարակություն
14:39 20/10/2025
Հայաստան

Ոստիկանները քաքշում, nւժ են կիրառում Գյումրու քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ

Գյումրու քաղաքապետարանի մոտ իրավիճակը խիստ լարված է։ Ոստիկանները քաշքշում, հրմշտում, բիրտ ուժ են կիրառում հավաքված քաղաքացիների նկատմամաբ, ովքեր դեմ են քաղաքապետ  Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։ 

Կարմիրբերետավորներ բերման են ենթարկում մարդկանց։  Նրանք հեռացնում են քաղաքացիներին քաղաքապետարանի մուտքի մոտից, որպեսզի վերև բարձրանան։ Չնայած լարված իրավիճակին, գյումրեցիները շարունակում են մնալ քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղից պետք է դուրս բերեն քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ձերբակալված է։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder