Գյումրու քաղաքապետարանում լարված իրավիճակ է. ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ են ներսում. ՆՈՐ ԿԱԴՐԵՐ
Քաղաքական
10:57 20/10/2025
Հայաստան

Գյումրու քաղաքապետարանում լարված իրավիճակ է. ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ են ներսում. ՆՈՐ ԿԱԴՐԵՐ

Գյումրու քաղաքապետարանում այս պահին լարված իրավիճակ է։ Քաղաքապետարանի աշխատակիցները, շենք մտած քաղաքացիները փորձում են թույլ չտալ ԱԱԾ դիմակավորված անձանց մուտքը աշխատասենյակներից մեկը։

Այս պահին էլ ոստիկանական նոր ուժեր են բերվում քաղաքապետարանի շենք։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ին հաստատեցին, որ Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում: Հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ահազանգել էր իր ու իր ընտանիքի անդամների  դեմ իրականացվող հետապնդումների մասին։ Նա դիմել էր նաև ընտրողներին.

«Դիմում եմ իմ ընտրողներին, ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ, գիտեք իմ բնավորությունը, ինչքան  նման բաներ անեն, մենք կդառնանք ավելի համարձակ։ Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա, ես ձեզ կուրսի եմ պահում։ Պետք է, որ ինձ հետ կապի մեջ լինեք, որևէ ոտնձգություն, մենք տեղյակ կպահենք։ Հենց ձեզ տեղյակ պահեցի, լցվում եք իմ կողքը։ Հակադեմոկրտական պահվածքն ինձ ստիպում է, որ ես դրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ օրենքի սահմաններում միանշանակ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրու քաղաքապետարանում լարված իրավիճակ է. ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ են ներսում. ՆՈՐ ԿԱԴՐԵՐ