Սարիկ Մինասյանը թող գնա իր մասին մտածի․ Գյումրու քաղաքապետի տեղակալ
Քաղաքական
20:00 20/10/2025
Հայաստան

Սարիկ Մինասյանը թող գնա իր մասին մտածի․ Գյումրու քաղաքապետի տեղակալ

Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանն ասաց, որ դեռևս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին տեղեկություններ չունեն։

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածն ապօրինություն է։ Մանուկյանն ասաց,թեև իրավապահ մարմինների կողմից տարածած ձայնագրությունը չի լսել, սակայն վստահ է՝ Ղուկասյանը կաշառք չի վերցրել։

«Ես վստահ եմ, որ չկա այդպիսի բան։ Ես չեմ լսել ձայնագրությունը,, բայց չեմ հավատում պարոն Ղուկասյանից կաշառքի մասին խոսակցություն անգամ, որտեղ պարոն Ղուկասյանը բոլոր խոսակցությունների ժամանակ ապարատին ասում էր՝ չփորձե՛ք։ Պարոն Ղուկասյանը հո 2 տարեկան երեխա չէ, ինքը շատ լավ գիտի, որ ՔՊ-ի հսկողության տակ է, նման բաներ ո՞վ կանի, չկա՛ տենց բան»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սարիկ Մինասյանը թող գնա իր մասին մտածի․ Գյումրու քաղաքապետի տեղակալ