Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը. Աբրահամյան
Քաղաքական
09:20 21/10/2025
Հայաստան

Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը. Աբրահամյան

ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի 1-ին եռամսյակի կատարման հաշվետվությունում, ՀՀ ՊՆ-ին վերաբերվող հատվածում նշվում է, որ «Պաշտպանական կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար» ծախսվել է 224.7 մլրդ դրամ: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ, հաշվի առնելով՝ հսկայական ծախս էր, այն էլ մեկ եռամսյակի ընթացքում, իսկ թեման նաև բնակելի շենքերին էր վերաբերվում, հարցում էր արել ՊՆ-ին` հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, որտեղ են բնակելի շենքեր կառուցվել և այլն:

«Մտքումս այն հանգամանքն էր, որ հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից և ինձ թվաց, որ այդ ուղղությամբ պատշաճ գումար է հատկացվում:

ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է: Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը:

Որպես հիշեցում տեղեկացնեմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ևս հույժ գաղտնի փաստաթուղթ է համարվում, սակայն բաց է պատգամավորների համար»,- գրել է Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը. Աբրահամյան