Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ի՞նչ է, որ չկեղծեք. Խամոյանը՝ իշխանություններին
Քաղաքական
12:51 21/10/2025
Հայաստան

Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ի՞նչ է, որ չկեղծեք. Խամոյանը՝ իշխանություններին

«Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ի՞նչ է, որ չկեղծեք»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով իշխանություններին։  

Իսկ նիստին ներկա ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին  դիմելով՝ նշեց, որ Հայաստանում հանցագործությունը վեց տարում աճել է 60 տոկոսով։

«Երբ մենք ասում ենք պրոֆեսիոնալիզմը, որ ոստիկանությունը ցուցաբերում է  քաղաքական գործերով,  քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու մասով, ցուցաբերի իրական հանցագործությունները բացահայտելու մասով, չենք ունենա այս պատկերը։

Երբ ցույց եք տալիս մեր ուժայինների ձեռքբերումները, որ դրոնով գաղտնալսումներ են անում, հարց եմ տալիս՝ դրոնը որտե՞ղ էր, երբ սպանում էին ընդդիմադիր համայնքապետին և նախապատրաստում էին սպանությունը»։

«Իշխանությունը պաշտպանված է, Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ամենապաշտպանված մարդն է, բայց մեր քաղաքացիներն այսօր անտերության են մատնված»,- ասաց Ա.Խամոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ի՞նչ է, որ չկեղծեք. Խամոյանը՝ իշխանություններին