Ժնևում Ալեն Սիմոնյանը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը
Քաղաքական
14:15 21/10/2025
Հայաստան

Ժնևում Ալեն Սիմոնյանը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժնևում Ալեն Սիմոնյանը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը