Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգը Պապոյան. Մանուկյան
Քաղաքական
10:38 22/10/2025
Հայաստան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգը Պապոյան. Մանուկյան

«Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է։ Իլհամ Ալի՞ևը, թե՞  Գևորգը Պապոյանը։ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո  հայտնում է՝ ղազախական ցորենը Ադրբեջանի  վրայով առաջին անգամ գալու է  Հայաստան, որից հետո Պապոյանը կրկում է  Ալիևին»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ չպետք է հենց Հայաստանից իմանային։  

«Առաջին պահից տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, մտնի Իջևան։ Չէ, գալու է, հասնելու է  Վրաստան, Վրաստանով մտնելու է Հայաստան։ Արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանն օգտագործում է։ Է հետո՞...

1993 թվականին Թուրքիան էլ փակեց։

Պատրաստ եմ, ինչի վրա պայմանավորվենք, մեկդ եթե հոդաբաշխ, ոչ թե sms ստացած նախադասությամբ,  ինձ բացատրի այդ ձևակերպումը երբ է  եղել,  ոնց է եղել, ում կողմից է եղել, պատրաստ եմ ձեր ցանկացած պահանջ կատարել։ Ոչ մեկդ էլ չգիտեք՝ սենց կլիշե լսել եք ու լսել եք»,- ասաց Մանուկյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder