Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմ կարող մարդ կոչել նրանց, ովքեր հայրենավաճառությամբ են զբաղվում, պատրաստ են հայրենի տարածքներն օտարել իրենց ստամոքսի համար. Խաչիկ Մանուկյան
«Մենք պետք է դուրս գանք մոլությունից, պետք է միասին վերհիշենք՝ ինչ ենք ժառանգել և ինչ ենք փոխանցում հաջորդ սերունդներին»,-«Հայրենիք» կուսակցության՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջոցառմանն ասաց կուսակցության համայնքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ երբեք չէր պատկերացնում, որ Էջմիածնում կգան ու հոգևորականների կկալանավորեն, ինչ որ մեկը երբևէ կանվանարկի Վեհափառ Հայրապետին։ Մանուկյանի խոսքով, պետք է միասին կարողանալ կարգավորել բարոյահոգաբանական մթնոլորտը։
«Ես չեմ կարող մարդ կոչել նրանց, ովքեր հայրենավաճառությամբ են զբաղվում, պատրաստ են հայրենի տարածքներն օտարել իրենց ստամոքսի, իրենց կեղծ խաղաղության համար»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։
«Էջմիածնի, Խոյի բնակիչը իր չէ, ճամպրուկ չէ, պահարան չէ, որ փողը տան ու առնեն։ Չթողեք ձեզ աթոռի ու սեղանի տեղ դնեն, չթողեք ձեզ անշնչության մատնեն։ Դուք աստվածային էականեր եք, ընտրեք ճանապարհը հաղթանակի։ Միասին գնալու ենք հաղթության ճանապարհով»,-ասաց Մանուկյանը։


