Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես թվեր եմ հրապարակել երեք ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ, կոնկրետ ֆինանասկանան թվեր: Քաղհասարակության ներկայացուցիչներից որևէ մեկից, ներառյալ հետաքննող լրատվականներից, թվերին անդրադարձ չկա»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով ԱՆԻՖ-ի մասին:
Նա նշեց, որ զրո անդրադարձ կա իր բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ է արել ու հարցեր է բարձրաձայնել, հարցականի տակ է դրել այդ ամբողջ թեզերը:
«Դրան անդրադարձ չկա, ածանցյալ, ասենք՝ կնոջ ընկերուհին բան էր... իրանք յոթ ամիս առաջ չէին ծանոթացել, մեկ տարի երեք ամիս առաջ էր... Անլուրջ»,-ասաց Տ. Ավինյանը:
Նա հայտնեց, որ հարցաքննվել է այս գործով, ամբողջ տվյալները, տեղեկատվությունը տվել է։