Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է, Կոչուբաևն էլ կալանավորված է. Արդարների գործով դատական նիստն ընդմիջվեց
Շենգավիթի դատարանում այսօր շարունակվում է 18 արդարների գործով դատական նիստը։ Մեղադրյալներից Աղվան Արշակյանը չի ներկայացել նիստին։
«Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է, նա զանգահարել է, հրավիրել է շտապ օգնություն։ Շտապ օգնության աշխատակիցները չեն կարողացել որևէ կերպ կապ հաստատել պրոբացիայի ծառայության հետ։ Շտապ օգնության աշխատակիցները նշել են, որ նրան պետք է տեղափոխեն հիվանդանոց, բայց չեն կարողացել։ Անալգին-դիմեդրոլ են նրան սրսկել, չգիտեմ, որքանով դա կօգնի»,-նիստում հայտարարեց պաշտպանը՝ նշելով, որ պետությունը չի կարողանում տնային կալանքում գտնվող անձի համար ապահովել բուժօգնություն։
Պաշտպանն ամփոփեց, Աղվան Արշակյանն այստեղ չէ, քանի որ պետությունն անտեսում է նրա առողջական վիճակը։
«Դրա մասին է վկայում այն, որ բազմաթիվ անգամներ միջնորդել ենք, որ անցկացնեն ՄՌՏ հետազոտություն։ Այսօր կրկին անգամ այդ մասին նշել են շտապ օգնության աշխատակիցները, սակայն ոչ ոստիկանության, ոչ պրոբացիայի ծառայության աշխատակիցները չեն ապահովում, որ նա տեղափոխվի հիվանդանոց ու պատշաճ հետազոտվի»,-ասաց պաշտպանը։
Դատավոր Կ. Ֆարխոյանը հայտարարեց, որ 10-15 րոպեով դատական նիստը կընդմիջվի։ Ապա սկսեց կրկին ընթերցել մեղադրյալների անունները՝ ներկա-բացակա անելու համար։
Մեղադրյալ Արմեն Ալեքսանյանին դատավորը հարցրեց, քանի որ նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «հայտնի հանագամանքներով պայմանավորված չի ներկայացել», ունի՞ այլ պաշտպան, կարո՞ղէ ապահովել մեկ այլ պաշտպանի մասնակցություն։
Ա. Ալեքսանյանը պատասխանեց՝ չի կարող։ Դատական նիստն ընդմիջվեց։