Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով պաշտպանների մեծ մասը դատական նիստին չի ներկայացել։ Հայտարարեց դատավոր Կ. Ֆարխոյան։
Ի պատասխան հանրային մեղադրողն ասաց, քանի որ քննվելու է խափանման միջոց կալանքի երկարաձգման հարցը, պաշտպանների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նիստը շարունակելու համար։
Մեղադրյալներից ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարեց՝ առանց փաստաբանների չի կարող կալանքի հարցը քննարկվել։
Դատավորը հայտարարեց ընդմիջում 10-15 րոպեով՝ չբացառելով, որ պաշտպանները նիստին չեն հասել խցանման պատճառով։