«Հրապարակ». Կառավարությունում եկել են համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն
Օրվա մամուլ
08:47 23/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Կառավարությունում եկել են համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Օրեր առաջ հրապարակվեց Աղան քահանայի հետ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերևս՝ ԱԱԾ-ի կողմից։ Ապա այն տարածելու, մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը, մեր տեղեկություններով, իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար իրավունքներ և անկախ լրատվամիջոցներ ընկերությունը (ERIM, ԷՐԻՄ)՝ ՀՀ կառավարության հետ միասին։ Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։

Մեզ ասացին, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն, և դա պետք է անել մինչև նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստում՝ հրապարակելու, և նոր քայլեր են մշակում: Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է իր հետ: Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։ Այս ընկերությունն իրականացնելու է նաև Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»։ Տեղեկացանք նաև, որ կառավարության պատվերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու` Եկեղեցու դեմ, Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ի պայքարի մասին։ Սա Փաշինյանի անձնական մտահղացումն է: Ֆիլմը պետք է հանրությանը ցույց տա, որ կառավարությանը սադրել և նման քայլերի ի սկզբանե հրահրել են Եկեղեցու ներկայացուցիչները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder