Քաղաքագետ. Իմպիչմենթը ես անհրաժեշտ գործընթաց եմ համարում
Քաղաքական
12:20 23/10/2025
Հայաստան

Քաղաքագետ. Իմպիչմենթը ես անհրաժեշտ գործընթաց եմ համարում

«Չեմ կարծում, որ արտահերթ խոհրդարանական ընտրություններ կլինեն, դրա համար նախադրյալներ չեմ տեսնում առնվազն այս պահին»,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

Նրա խոսքով, իշխանությունն ունի քարտ բլանշ, ընտրություններին պիտակ տվողը էս գլխից պիտակավորել է, ինչ էլ անեք, դա լինելու է ժողովրդավարություն։

«Օրվա ընդդիմությունը նման ռեսուրս չունի, ինչ էլ անի, կապ չունի, որքանով է փոխկապակցված, կամ փոխկապակցված չէ, դառնալու է Ռուսաստանի հինգերորդ շարասյան ակտիվացում։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է մասնակցել ընտրական գործընթացներին։ Պետք է մասնակցել, բայց մինչ հերթական ընտրությունները դեռ կես տարուց ավելի ժամանակ կա ու անելիք կա։ Այսօր հանրային օրակարգում կա իմպիչմենտի գործընթաց։ Եթե սրա շուրջ ապահովվի կոնսոլիդացիա, հնարավոր է հաջողության հասնել։ Ոչ թե հավանական եմ համարում այս գործընթացը, այլ անհրաժեշտ։ Հակառակ դեպքում հաջորդ ամիս կունենանք եկեղեցու պառակտում, հենց հիմա մեր ապագան վաճառվում է»,-նշել է Արմեն Մինասյանը։

Քաղաքագետի կարծիքով, եթե լինի կոնսոլիդացիա գործընթացի շուրջ, ապա ՔՊ-ից շատ ստորագրողներ կլինեն։

«Ամենաբարդը կոնսոլիդացիան է, և քաղաքական դաշտում, և հասարակության մեջ։ Բայց դրա ռեսուրսը կա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքագետ. Իմպիչմենթը ես անհրաժեշտ գործընթաց եմ համարում