Ինչո՞ւ չեն շարժվել մետրոյի գնացքները. Մանրամասներ
Հասարակություն
10:36 23/10/2025
Հայաստան

Ինչո՞ւ չեն շարժվել մետրոյի գնացքները. Մանրամասներ

Այսօր  առավոտյան լարված իրավիճակ է առաջացել մետրոյի կայարաններում։ Աշխատանքի, դասի շտապող քաղաքացիները հայտնաբերել են, որ մետրոյի գնացքները չեն շարժվում։ Սա հարուցել է մետրոյում  անընդհատ ավելացող քաղաքացիների ու գնացքներում խցկված, աշխատանքից ուշացող մարդկանց խիստ դժգոհությունը։

«Ինչո՞ւ պետք է վճարեն 150 դրամ ու գնացքը չշարվի։ Մարդիկ խեղդվում են։ Քանի՞ գնացք է պետք, որ այսքան մարդու տեղափոխեն։ Հստակ ասեք՝ ե՞րբ կլուծվի խնդիիրը»,-գնացքավարին ու Մետրոպոլիտենի աշխատակիցներին բարկացած հարցեր է տալիս քաղաքացիներից մեկը։

Panorama.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանն ասաց, որ շարժակազմերից մեկում տեխնիկական խնդիր է առաջացել, ինչի հետևանքով 15 րոպե  չեն շարժվել գնացքները։

Նշենք, որ սոցցանցերում քաղաքացիները նշում են, որ մետրոն չի գործել մոտ կես ժամ։

«Տեխնիկական խնդիր է եղել, որը հնարավորինս արագ աշխատակիցներն աշխատել են շտկել։ Ամենաշատը 15 րոպե են կանգնած եղել, ինչի հետևանքով խնդիրներ են առաջացել։ Շարժակազմի գնացքներից մեկը խնդիր է  ունեցել»,-ասաց Ա. Ասլանյանը։

Թե ի՞նչ խնդիր է առաջացել, մամուլի խոսնակը չի մանրամասնում, ասում է՝ ինքն էլ դեռ տեղյակ չէ։ Հնարավո՞ր է խնդիրը օրվա ընացքում կամ առաջիկա օրերին էլ կրկնվի։ Մետրոպոլիտենից ասացին՝ չեն կարծում։

Այս պահին մետրոն աշխատում է, բայց ինչպես պատմեցին մետրոյից օգտվող քաղաքացիները, մարդիկ մի կերպ են խցկվում վագոններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ չեն շարժվել մետրոյի գնացքները. Մանրամասներ