Ինչը ՔՊ-ի համար լավ է, մեր ժողովրդի համար որպես կանոն վատ է. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
10:35 23/10/2025
Հայաստան

Ինչը ՔՊ-ի համար լավ է, մեր ժողովրդի համար որպես կանոն վատ է. Թադևոս Ավետիսյան

«Ինչը ձեզ համար լավ է՝ մեծամասնություն սահմանադրական, մեր ժողովրդի համար որպես կանոն վատ է»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա, ճշմարտությունը, թեկուզ և դառն, ավելի լավ է, քան իշխանության սուտը, պոպուլիզմը, թեկուզ միշտ որպես քաղցր ներկայացմամբ։

«Ասեք՝ ձեր 2021-2026 թվականների ծրագրի ո՞ր տոկոսն եք կատարել, ո՞րն եք խաբել, հաշվարկեք հետևյալ սկզբունքով, որ նորից չմանիպուլացնեք. քանի խոստում չեք կատարել և այդ խոստումներից յուրաքանչյուրը կշռեք, թե  մեր բնակչության քանի տոկոսին է  վերաբերում։

Դուք իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, արդարություն էիք խոստացել, բայց ընտրովի արդարադատություն, խոսքի նկատմամբ տեռոր, շուտով նաև դուք այլակարծությունը արտահերթով քրեականացնելու եք»,- ասաց Թ.Ավետիսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչը ՔՊ-ի համար լավ է, մեր ժողովրդի համար որպես կանոն վատ է. Թադևոս Ավետիսյան