Անթիլիասը Երևանի թելադրանքի կամ ուղղորդումների կարիքը չունի. Արամ Ա
Հասարակություն
23:44 23/10/2025
Հայաստան

Անթիլիասը Երևանի թելադրանքի կամ ուղղորդումների կարիքը չունի. Արամ Ա

«Հայաստանի վերանկախացումից ի վեր՝ Հայաստանը դիմագրավող տագնապների և բևեռացումների նկատմամբ՝ ներքին, թե արտաքին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ և հետևողական»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարության մեջ։ 

Արամ Առաջինը շարունակել է. «Հետևաբար, Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների և ուղղորդումների  կարիքը չունի։ Անթիլիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը՝ մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի և հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով և իդեալներով»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անթիլիասը Երևանի թելադրանքի կամ ուղղորդումների կարիքը չունի. Արամ Ա