Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես հիմա մենք տեսնում ենք, գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Ադրբեջանը դեպի Հայաստան արտահանման սահմանափակումները վերացրել է. «Ես Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ և ողջունել եմ այդ որոշումը։
Նույնը ուզում եմ անել նաև այստեղ, որովհետև դա շատ կարևոր որոշում է և դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանք միայն դեկլարացիա չեն, այսինքն դեկլարացիա են, բայց իրենց հետ բերել են կոնկրետ արդյունքներ»։
Այնուհետև Փաշինյանը նշեց. «Մարդիկ կան խոսում են, ասում են՝ Հայաստանը կործանվում է, էս է լինում, էն է լինում։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը։ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ։ Այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։
Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա, հետևաբար գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է։ Բայց ոնց որ դա էլ արդեն չի ստացվում և երեկվա ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում, որ արդեն դա էլ չի լինում հիմնավորել»։