Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մալաթիա տոնավաճառում երեկ բռնկված խոշոր հրդեհի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Որքա՞ն է կազմում վնասի չափը, քանի՞ տուժող կա, կա՞ կարգավիճակ ունեցող անձ։ Այս հարցերին ՔԿ-ից չպատասխանեցին։
Հիշեցնենք, բռնկված խոշոր հրդեհի հետևանքով Մալաթիա տոնավաճառում այրվել են պահեստային տարածք՝ մոտ 530 քմ և տաղավարներ՝ մոտ 70 քմ։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից կոշիկի պահեստային տարածք (400 քմ)։