Գնացեք ու պաշտպանեք Կադիրովի մոլի երկրպագու կարգալույծ եղած քահանային. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Քաղաքական
11:50 24/10/2025
Հայաստան

Գնացեք ու պաշտպանեք Կադիրովի մոլի երկրպագու կարգալույծ եղած քահանային. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

«Շատ եք պաշտպանում կարգալույծ քահանա Ստոպային։ Պարզվում է՝ Կադրիովի մոլի երկրպագուն է։  Գնացեք ու պաշտպանեք Կադիրովի մոլի երկրպագու կարգալույծ եղած Ստյոպային»,-ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ականներն անհատապես Նիկոլ Փաշինյան գլխավորությամբ կարող են գնալ ուր ուզում են, բայց ոչ եկեղեցական արարողության։

«Խնդրանքս ու կոչս՝  մեր հայրենակիցներից որևէ մեկին չմոլորեցնեք, տանեք մեղք գործելու իբրև պայմանական պատարագի մասնակից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով ՔՊ-ականներին։ 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարել էր, որ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականը դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Ի պատասխան Ստեփան Ասատրյանը հայտարարել, որ կիրակի պատրաստվում է պատարագ մատուցել։ Իսկ Փաշինյանն ասել էր. «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գնացեք ու պաշտպանեք Կադիրովի մոլի երկրպագու կարգալույծ եղած քահանային. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին