Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի մատուցելիք պատարագին ներկա գտնվելու համար Հովհաննավանք են եկել բազմաթիվ պաշտոնյաներ՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, փոխոստիկնապետ Արամ Ղազարյանը, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը, մարզպետներ և այլք։
Պաշտոնյաները կամ հարցերին չեն պատասխանում, կամ լակոնիկ են, կամ էլ կրկնում են, որ Տեր Արամին Վեհափառը կարգալույծ անել չի կարող։
Եկեղեցու հարակից տարածքում հավաքված են նաև քաղաքացիներ, որոնք ագրեսիվ պահվածք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, նրանց անվանում սադրիչներ, հայհոյում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Հենց նման քաղաքացիների շնորհիվ Փաշինյանի խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը կարողացավ խույս տալ լրագրողների հարցերից։ Ի դեպ, նա եկեղեցի էր եկել որդու հետ։