Իսկ իրական ժողովուրդը այսօր պատարագի էր գնացել տարբեր եկեղեցիներ. Անժելա Էլիբեգովա
Հասարակություն
12:46 26/10/2025
Հայաստան

Իսկ իրական ժողովուրդը այսօր պատարագի էր գնացել տարբեր եկեղեցիներ. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ ԱՆժելա Էլիբեգովան գրում է.

«Վերջապես տեսանք նիկոլի պատկերացրած «ժողովուրդը» ովքեր են, որ միշտ հղում ա անում ու իրենց անունից խոսում։ Նախարարներ, մարզպետեր, ուժայիններ, հայհոյող քարոզիչներ ու վարչական լծակներով բերված ստատիստներ, որ ծափ տան։ Մնացած 10 մլն հայերը ժողովուրդ չեն, մնացածիս վրա թքած ունեն։

Իսկ իրական ժողովուրդը այսօր պատարագի էր գնացել տարբեր եկեղեցիներ։ Չէր գոռգռում եկեղեցու տարածքում, չէր հայհոյում, չէր վիրավորում աջ ու ձախ։ Որևէ մեկին ծափահարելու կարիք էլ չուներ։ Որովհետև իրական պատարագ էր գնացել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder