Ֆրանսիայում ձերբակալվել են Լուվրի թանգարանի կողոպուտի կասկածյալները, նրանցից մեկը փորձել է լքել երկիր
Իրավունք
18:17 26/10/2025
Աշխարհ

Ֆրանսիայում ձերբակալվել են Լուվրի թանգարանի կողոպուտի կասկածյալները, նրանցից մեկը փորձել է լքել երկիր

Ֆրանսիայի իշխանություններն անցյալ շաբաթ ձերբակալել են Լուվրի կողոպուտի երկու կասկածյալի։ Տեղական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին այդ մասին, իսկ հետագայում արդեն Փարիզի դատախազությունը հաստատել էր ձերբակալությունները՝ չնշելով ձերբակալվածների թիվը։

Բի-Բի-Սի-ն գրում է, որ կասկածյալներից մեկը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է շաբաթ օրը ժամը 22:00-ի սահմաններում, Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ նա պատրաստվում էր նստել միջազգային չվերթի ինքնաթիռ: Մյուսը ձերբակալվել է դրանից կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում:

Ըստ «Parisie-ի, տղամարդիկ Փարիզի Սեն-Սեն-Դենի արվարձանից էին։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանք նախկինում էլ էին հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում։

Նրանց ինքնությունը ներկայումս անհայտ է։ Ըստ AFP-ի աղբյուրի, տղամարդկանցից մեկը պատրաստվում էր նստել Ալժիր մեկնող ինքնաթիռ։

Լուվրի կողոպուտը տեղի էր ունեցել անցյալ կիրակի. ցերեկով աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանից գողացել են 88 միլիոն եվրոյի (ավելի քան 100 միլիոն դոլար) արժողությամբ պատմական գանձեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆրանսիայում ձերբակալվել են Լուվրի թանգարանի կողոպուտի կասկածյալները, նրանցից մեկը փորձել է լքել երկիր