Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես ոչ վիլայեթ եմ ուզում, ոչ գոբերնիա, ես Հայաստան եմ ուզում. Խաչիկ Մանուկյան
«Ես ոչ վիլայեթ եմ ուզում, ոչ գոբերնիա եմ ուզում, ես Հայաստան եմ ուզում»,- Վաղարշապատ խոշորացված համայնքի Ծիածան գյուղի բնակիչների հետ նախընտրական հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը։
Գյուղի փոքրիկներից մեկը խնդրեց Խաչիկ Մանուկյանին ընտրվելու դեպքում իրենց գյուղում մանկապարտեզ կառուցել։
«Ես բոլորի առաջ քեզ խոստանում եմ՝ ամենաառաջին բանը, որ անելու եմ, գալու եմ Ծիածան գյուղ ու կառուցեմ մանկապարտեզ»,- ասաց Խ. Մանուկյանը։
Նշենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով համայնքապետ առաջադրված Խաչիկ Մանուկյանն ավագանու այլ թեկնածուների ուղեկցությամբ այցելում է համայնքի տարբեր շրջաններ, ծանոթանում հիմնական խնդիրներին, շփվում բնակիչների հետ, ներկայացնում իրենք նախընտրական ծրագիրը։