Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դե ինչ, ազատ, զարգացող և արժանապատիվ կյանքի համար մղվող պայքարի հերթական փուլի մեկնարկը տրված է. Խաչիկ Մանուկյան
«Դե ինչ, ազատ, զարգացող և արժանապատիվ կյանքի համար մղվող պայքարի հերթական փուլի մեկնարկը տրված է»,-հայտարարել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը։
Նա Վաղարշապատի բնակիչներին տեղեկացրել է, որ նոյեմբերի 16-ի ընտրություններին «Հայրենիքը» մասնակցելու է 8-րդ համարի ներքո։
Հիշեցնենք, որ Վաղարշապատի ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում վիճակահանությամբ որոշվեցին կուսակցությունների ու դաշինքների հերթական համարները։