Հայտնել ենք՝ պատրաստ ենք օր առաջ խորհրդակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ. Միրզոյան
Քաղաքական
16:52 27/10/2025
Հայաստան

Հայտնել ենք՝ պատրաստ ենք օր առաջ խորհրդակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ. Միրզոյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթիվ, առավել ևս տեղ հայտնի չէ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նա նշեց, որ իրենք հայտնել են՝ պատրաստ են օր առաջ, հենց այս պահին սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ ու երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը։

«Գաղտնիք չէ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը և պայմանը սրա հետ կապված, մենք այդ պայմանը չենք ընդունում։ Մենք դա քննարկելի օրակարգ չենք համարում, այդ պայմանը չենք ընդունում, հուսով եմ՝ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ կավարտենք խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը՝ ստորագրումը, հետագայում վավարեցումը»,- ասաց Միրզոյանը։ 

Նշենք, որ Ադրբեջանից պարբերաբար հնչում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին պահանջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder